Պակիստանում պայթյունի հետևանքով՝ տասներեք մարդ է զոհվել

Պակիստանի հարավային Կարաչի քաղաքում բեռնատարի պայթյունի հետևանքով՝ առնվազն 13 մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են, հայտնում է տեղական Geo հեռուստաալիքը:

Պարբերականի տվյալներով՝ իշխանությունները կարծում են, որ տեղի է ունեցել նռնակային հարձակում: Նշվում է, որ երկու տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ոստիկանությունը նշել է, որ չի կարող ասել, թե ով է կանգնած ողբերգական միջադեպի հետևում: «Դա կարող է լինել թե ներքին հարձակում, թե ահաբեկչական գործողություն, ինչը մենք փորձում ենք պարզել», — ասել են իրավապահները՝ հավելելով, որ եզրակացություններ անելու համար դեռևս վաղ է:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info