Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX

NYMEX բորսայի մայիսի 27-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 1.66%-ով և կազմել 1726.20 դոլար, արծաթի գինն աճել է 1.48%-ով և կազմել 17.77 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.68%-ով և կազմել 872.80 դոլար:

Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առևտուրը շարունակում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով: