Արարատ Միրզոյանը 4 օրով արձակուրդ է մեկնել, ո՞վ կփոխարինի նրան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը 2021 թվականի հուլիսի 27-30-ը ընկած ժամանակահատվածում արձակուրդ է մեկնում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված ԱԺ նախագահի կարգադրությունից։

Արձակուրդի ընթացքում Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info