«Թունիսցիներն ինձ միաձայն անվանում են Շակիրա». Ժաննա Բուտուլյանի լուսանկարներն` ամառային հանգստից

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել Թունիսում անցկացրած ամառային հանգստից:

Կադրերում դերասանուհին պատկերված է փիրուզագույն զգեստով, առանց շպարի և ոտաբոբիկ: Ժաննան հրապարակմանը կից նշել է, որ թունիսցիներն իրեն նմանեցնում են երգչուհի Շակիրային:

«Թունիսցիներն ինձ միաձայն անվանում են Շակիրա: Ի դեպ ՝ նրանց սիրել եմ , հետո մանրամասն կպատմեմ… Վերջին անվանելուց մի 15 րոպե անց քրոջս խնդրեցի, որ նկարի ինձ … Ասում ա ՝ լավ էլի չէ, տեսքդ լավ չի, իրոք ոնց որ Շակիրան լինես»,-  գրել է նա:

 
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info