Փաշինյանն առաջարկել է Արշակ Կարապետյանին նշանակել ՊՆ նախարարի պաշտոնակատար

ՀՀ նախագահի աշխատակազմը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից ստացել է առաջարկ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Արշակ Կարապետյանին նշանակելու մասին: Այս մասին 24News-ին տեղեկացրեց ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Հասմիկ Պետրոսյանը:

Նշենք, որ քիչ առաջ նախագահի աշխատակազմից տեղեկացրեցին, որ Հանրապետության նախագահը վարչապետի պաշտոնակատարից ստացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին պաշտոնից ազատելու առաջարկ: