Մեծ Բրիտանիայում կայծակը հարվածել է հեծանվորնդերին. ահա թե ինչ տեսք ունի այդ սարսափելի կադրը (լուսանկարներ)

Բրիտանական Իսթ Մոլզի քաղաքում կայծակը հարվածել է երկու քույրերին ու նրանց եղբորը, որոնք անձրևի ժամանակ սելֆի էին անում:

BBC- ի հաղորդմամբ՝ Ռեյչելը, Իզաբելը և Էնդրյու Ջոբսոնները հեծանիվներով գնացել էին Էփսոմ` իրենց մորաքրոջ տուն: Ճանապարհորդության ժամանակ նրանք որոշել են ընդմիջում անել և կանգ են առել Մոլսի ամրոցում: Այդ պահին եղանակը վատացել է, սկսել է անձրև տեղալ, և երեքն էլ ապաստանել են ծառի տակ: Քույրերից ավագը՝ 26-ամյա Ռեյչելը, պատմել է, որ առաջ շարժվելուց առաջ նրանք որոշել էին որպես հիշողություն մի քանի սելֆի անել:

Սակայն, լուսանկարվելիս  կայծակը հարվածել է:  «Հանկարծ ես ընկա գետնին և ոչինչ չէի լսում, բացի ականջներումս հնչող բարձր աղմուկից: Աջ ձեռքս ամբողջովին թմրած էր և չէր շարժվում»,- ասել է Իազբելը: Ռեյչելը հիշել է, որ թե՛ ինքը, թե՛ իր քույրը բղավում էին, իսկ նրա եղբայրը, չնայած, վիրավոր էր, ավելի շատ ապշած էր կատարվածից:

Անցորդներն օգնել են նրանց ոտքի կանգնել: Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան: Տուժածները այրվածքներով հոսպիտալացվել են: Ըստ բժիշկների՝ կայծակի հարվածի պատճառը կարող էր լինել քույրերից մեկի ձեռքում ավտովթարից հետո տեղադրված տիտանե թիթեղը:

 

 

 

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info