ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է բրիտանական ականակրի դեմ կրակ բացելու հետ կապված միջադեպի տեսանյութը

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը տեսագրություն է հրապարակել, որում ներկայացվում է բրիտանական Defender ականակիր նավի հետ կապված միջադեպը, երբ այն մտել էր ռուսական ջրային տարածք Սև ծովում:

Ինչպես ներկայացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, սահմանապահները բազմիցս պահանջում են արտասահմանյան ռազմանավից լքել ջրային տարածքը, այնուհետև նախազգուշացնող կրակ են բացում:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել նախօրեին: Բրիտանական ականակիրը հատել էր Ռուսաստանի ծովային սահմանը և 3 կմ խորացել դեպի ՌԴ տարածք Ղրիմի Ֆիոլենտ հրվանդանի մոտակայքում:

Լոնդոնից հայտարարել են, որ ռազմանավը խաղաղ արշավ է իրականացնելիս եղել Ուկրաինայի ջրային տարածքներով՝ միջազգային իրավունքի համաձայն:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info