L’Oreal Paris-ը և Քեյթ Ուինսլեթը կին ռեժիսորներին աջակցելու նպատակով նոր մրցանակ են սահմանել (լուսանկարներ)

L’Oreal Paris ընկերությունը հայտարարել է կին կինոգործիչների մասնակցությամբ նոր Lights On Women մրցանակ սահմանելու մասին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ հաղթողին կհայտարարի հոլիվուդյան հայտնի դերասանուհի, L’Oreal-ի դեսպան Քեյթ Ունսլեթը։

Մրցանակը տրվելու է կարճամետրաժ ֆիլմերի ոլորտում: Համագործակցություն է լինելու Կաննի միջազգային կինոփառատոնի հետ և հաղթողն ընտրվելու է Կաննում առաջադրված կարճամետրաժ ֆիլմերի և միջազգային կինոդպրոցների կարճամետրաժ ֆիլմերի ծրագրերից։ Հաղթողին ընտրելու հարցում վերջնական խոսքը, որպես ժյուրիի անդամ, պատկանելու է Ուինսլեթին։

Մրցույթի հաղթողի անունը հայտարարվելու է հուլիսի 16-ին` Կաննում կայանալիք Jeune Cinéma ընթրիքին՝ «Տիտանիկ» ֆիլմի աստղի կողմից:

Քեյթ Ունսլեթն ասել է, որ ոլորտում գենդերային հավասարության նպատակով պետք է միասին աշխատել և նշել է, որ ուրախ է L’Oréal Paris-ի այս կարևոր նախաձեռնությանն աջակցելու համար։

L’Oréal ընկերությունը նշել է, որ հույս ունի հզորացնել և ուշադրության կենտրոնում պահել տաղանդավոր կանանց։

Հայտնի է, որ 2019 թվականին Հոլիվուդի ֆիլմարտադրության ոլորտում կին ռեժիսորների թիվը կազմել է 10,7 տոկոս, մինչդեռ կինոաշխարհի ամենահայտնի «Օսկար» մրցանակաբաշխությանը լավագույն ռեժիսորի մրցանակաի համար երբևէ առաջադրվել է ընդամենը 7 կին, որոնցից Քլոե Ժաոն 2021 թվականին արժանացել է «Օսկար»-ի՝ «Նոմալենդ» ֆիլմի համար։

Honour: The award, which will be announced by L'Oreal ambassador Kate Winslet, is in partnership with the Short Films competition of the 74th Cannes film festivalSpeaking of her new role, Kate said: 'What an honour to preside as Juror over this remarkable recognition for women film-makers and to have an opportunity to celebrate such incredible talent'Change: L'Oreal has said that it hopes to 'hope to empower and spotlight talented women' amid the statistics that of the directors working on the 100 highest-grossing films in 2020, just 16% were women (pictured Chloe Zhao, the second female to win best director at the Academy Awards)

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info