Հայտնի է՝ ով է անհետ կորածների հարազատներին շանտաժի ենթարկած անձը. մանրամասներ. ArmLur.am

ArmLur.am-ը գրում է. «Այս տարվա փետրվար ամսին ԱԱԾ-ն հայտնել էր, որ բացահայտել է դեպք. ՀՀ չափահաս քաղաքացին, Facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով «Ազիզ Մուրադով» տվյալներով, նույն ցանցի միջոցով կապ է հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում անհետ կորած համարվող զինծառայողների մերձավոր ազգականների իգական սեռի ներկայացուցիչների հետ, որոնց թվում եղել է նաև 16 տարին չլրացած մեկ երեխա և, ներկայանալով որպես ադրբեջանցի, վերջիններիս սուտ տեղեկություններ է հայտնել նրանց գտնվելու վայրի ու պահման պայմանների մասին, որից հետո անհետ կորածների մասին որոշակի տեղեկություններ հայտնելու դիմաց պահանջել է հիշյալ սոցիալական ցանցի՝ իր էջին ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ և տեսագրություններ՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել կամ բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ: Մեզ հայտնի է դարձել, թե ով է վերոնշյալ անձը եւ քանի քաղաքaցիների է նման դեպքով սպառնացել:

Վերջինս Ալիկ Հայրապետյանն է: Իսկ կոնկրետ պատերազմի ժամանակ անհետ կորած անձանց հարազատներին ում է նա կարողացել համոզել եւ ստանալ նրանց մերկ լուսանկարները: Մասնավորապես, նա կապ է հաստատել մոտ 100-ից ավելի անձանց հետ, որոնք անհետ կորած հարազատներ են ունեցել եւ փորձել է նրանց համոզելով ստանալ մերկ լուսանկարներ, սակայն վերոնշյալ 100 անձանցից միայն Ալիկ Հայրապետյանի թիրախում են հայտնվել շուրջ 15 կանայք, որոնք հանուն իրենց անհետ կորած հարազատների տրամադրել են իրենց մերկ լուսանկարները»: