ԱՄՆ-ում ավազե քանդակների միջազգային մրցույթ է անցկացվել (լուսանկարներ)

ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգի լողափերից մեկում օրերս անցկացվել է ավազե քանդակների միջազգային մրցույթ, որին մասնակցել են աշխարհի լավագույն քանդակագործները, գրում է UPI-ն։

Կանադացի քանդակագործ Էյբ Ուոթերմանը, որը նախորդ տարի մրցույթում գրավել էր 2-րդ հորիզոնականը, այս տարի իր «Դատարկ» կոչվող արձանով զբաղեցրել է պատվավոր առաջին հորիզոնականը և 6000 դոլարի չափով մրցանակ ստացել։

«Քանդակի դիզայնը մշակել եմ մոտ մեկուկես տարի առաջ՝ կնոջիցս բաժանվելուց հետո։ Ցավոք, դատարկության զգացումը ժամանակ առ ժամանակ շարունակում է այցելել ինձ»,- հայտնել է կանադացի քանդակագործը։

Նշվում է, որ 2020-ին առաջին հորիզոնականը զբաղեցրած քանդակագործն այս տարի իր «Փյունիկը վեր է հառնում» ավազե քանդակով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ ստանալով 4000 դոլարի չափով մրցանակով։May be an image of outdoors2021 Hampton Beach NH Sand Sculpting Classic winners crowned2021 Hampton Beach NH Sand Sculpting Classic winners crownedHampton Beach Sand Sculpting Classic 2021 with world champ John GowdyHampton Beach Sand Sculpting Classic 2021 with world champ John Gowdy