Հայաստանը առերեսվելու է մի քանի լուրջ մարտահրավերների. Վարդան Օսկանյան

Civinet.am-ը հրապարակել է Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանի հոդվածը ղարաբաղյան բանակցություններում հայկական օրակարգ ձևավորելու անհրաժեշտության մասին։

Ադրբեջանն իր օրակարգը ձեռքին պատրաստ սպասում է Հայաստանում ներքաղաքական զարգացումների հարմար պահի, որպեսզի այն դնի սեղանի վրա։ Այդ օրակարգը հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու համար Բաքուն փորձելու է օգտագործել հնարավոր բոլոր լծակները՝ օգտվելով Հայաստանի պաշտպանական և բանակցային թուլացած դիրքերից։

Առաջինը դելիմիտացիայի և դեմարկացիայի հավանական փաստաթուղթն է, որն առնչվելու է նաև անկլավների հարցին: Երկրորդը Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի/միջանցքի հարցն է, որը նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթ է։ Երրորդը հայ-ադրբեջանական խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատման հավանական համաձայնագրի ստորագրման հարցն է։