Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մաքառումներով ու հազարավոր նահատակների արյան գնով նվաճվաճ երբեմնի հպարտ ու հերոսներ ծնող Արցախն այսօր նման է անորոշության մեջ հայտնված խեղճ ու անհույս մենակի: Երկիրը դարձել է սահմանափակ գիտակցությամբ իշխանավորների կողմից կառավարվող սոցիալապես անապահով մարդկանց ճամբար, որտեղ ապրողների հավատը ոչ թե սեփական արարումն ու վաղվա օրվա հանդեպ ունեցած վստահությունն է, այլ ամենօրյա հաճախականությամբ «շռայլվող» խոստումների շարանը»:

