Ֆրանսիայի ԱԳՆ-ն Հայաստանին ողջունել է «հաջող խորհրդարանական ընտրությունների» կապակցությամբ՝ վերահաստատելով ՀՀ-ի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը սատարելու վճռականությունը

Ֆրանսիան ողջունում է հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ասված է երկրի ԱԳ նախարարության պաշտոնական էջում զետեղված հաղորդագրությունում։

«Ֆրանսիան ի գիտություն է ընդունում ընտրությունների հաջող անցկացման վերաբերյալ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մարդու իրավունքների միջազգային բյուրոյի՝ ընտրությունների դիտարկման առաքելության նախնական եզրակացությունները։

Ֆրանսիան լիահույս է, որ այս ընտրությունները թույլ կտան Հայաստանին լուծել իր առջև ծառացած բազմաթիվ խնդիրները։ Մենք կրկին հայտարարում ենք այդ ուղղությամբ Հայաստանին սատարելու մեր վճռականության, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և նրա ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը մեր անսասան հավատարմության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։