Մոսկվայում COVID-19-ով վարակվածների 90 տոկոսի մոտ հայտնաբերվել է հնդկական շտամ

Մոսկվայում կորոնավիրուսային վարակի աճը պայմանավորված Է մի շարք պատճառների համալիրով, նախևառաջ՝ նոր շտամով: Այդ մասին սոցիալական զարգացման հարցերի գծով Մոսկվայի փոխքաղաքագլուխ Անաստասյա Ռակովան հայտնել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իհարկե, երբ առկա է այսպիսի աճ, առկա է նաև պատճառների համալիր: Դա նաև քաղաքի բնակիչների ոչ ուշադիր վերաբերմունքն Է անվտանգության միջոցառումների նկատմամբ, առաջին հերթին դիմակների կրումը, ինչպես նաև պատվաստումների ցածր մակարդակը: Բայց, իհարկե, առաջին հերթին դա կապված Է այն բանի հետ, որ մեզ մոտ եկել Է վիրուսի նոր շտամ՝  «հնդկական» շտամը»,- հայտարարել Է Ռակովան:

Մոսկվայում կորոնավիրուսային հիվանդության բոլոր նոր դեպքերի մոտավորապես 90 տոկոսը կապված Է հնդկական շտամի հետ, հայտնել է նա։

«Ինչպես արդեն պարզել են փորձագետները, հնդկական շտամը գերակշռում Է Մոսկվայում։ Մասնագետների կարծիքով՝ այն մի քանի անգամ ավելի վարակիչ Է, քան ուհանյան շտամը»,-ասել Է Ռակովան «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: