ՀԱՄԱՍ-ի առաջնորդը Գազայում ՄԱԿ-ի համակարգողի հետ հանդիպումը «վատ և անարդյունավետ» է անվանել

Գազայում միջազգային էմիսարների հետ հանդիպումը «վատ և անարդյունավետ» էր, քանի որ հումանիտար ճգնաժամի լուծման ոչ մի առաջարկ չարվեց, այսօր հայտարարել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հայտնի է, որ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ համակարգող Թոր Վենեսլանդի գլխավորությամբ ՄԱԿ-ի պատվիրակությունն առավոտյան Գազայի հատված է ժամանել ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ բանակցելու համար:

«ՄԱԿ-ի պատվիրակության հետ հանդիպումը վատ էր և բացարձակապես անարդյունավետ․ Իսրայելը նախկինի պես շարունակում է իր քաղաքականությունը պաղեստինցիների նկատմամբ, և Գազայում հումանիտար ճգնաժամի ոչ մի լուծում չառաջարկվեց»,- ասել է Սինվարը:

Հիշեցնենք, որ պաղեստինցիների և իսրայելցիների միջև վերջին բախումները սկսվել էին մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում:

Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարն ուժի մեջ է մտել մայիսի 21-ից։ Հրադադարի համաձայնությանը հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը։