Կրակոցներ՝ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված պարկուճներ. shamshyan.com

Այսօր կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան փողոցում՝ Ջոն Կիրակոսյանի (ժողովրդին հայտնի Ձերժինսկու դպրոցի հարևանությամբ), կրակոցներ են հնչել, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 7 կրակված պարկուճ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակողի ինքնությունը, նրան և ինքնաձիգը հայտնաբերելու  ուղղությամբ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info