Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը՝ Բարսելոնայի դիտակետում

Ռոբին Գոսենսի հիանալի խաղը Եվրո-2020-ում, մասնավորապես Պորտուգալիայի դեմ խաղում (4-2), էական հետաքրքրություն է առաջացրել նրա անձի նկատմամբ:

Լրագրող Ֆլորիան Պլատենբերգը հայտնում է, որ կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Ատալանտայի» 26-ամյա պաշտպանի ծառայություններով:

Նշվում է, որ իտալական ակումբը ցանկանում է 35 միլիոն եվրո ստանալ իր պաշտպանի համար:

Հիշեցնենք, որ Գոսենսի և «Ատալանտայի» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը: Նախորդ մրցաշրջանում Գոսենսը ևս փայլուն խաղաց. նա խփեց 12 գոլ ու կատարեց 8 գոլային փոխանցում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info