Խաչիկ Ասրյանը ճիշտ էր․ խորհրդարանական ընտրությունները նոր արհավիրք են դառնալու

Երիցս ճիշտ էր «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը, երբ հրաժարվեց մասնակցել արտահերթ ընտրություններ կոչվող այս ֆարսին, մի պայմաններում, երբ Հայաստանի մի հատվածը օկուպացված է Ադրբեջանի կողմից։ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հունիսի 8-ին պահանջել էր չեղարկել Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները, Հայաստանը ազատագրել Ադրբեջանի օկուպացիայից, ու, միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո կազմակերպել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ։

«Եվ, ուրեմն, կարող ենք արձանագրել, որ սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները չեն կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, քանզի Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ օկուպացված են, իսկ սա նշանակում է, որ արտահերթ ընտրությունները պարտադիր պետք է չեղարկել: Բոլոր նրանք, ովքեր կասեն, թե Հայաստանում ադրբեջանցիների կողմից որևէ բնակավայր գրավված չէ, ուստի կարող ենք ընտրություն անցկացնել, մենք կպատասխանենք նրանց, որ դա նույնն է, թե ասենք՝ քանի դեռ Հայաստանում գործող բոլոր ընտրատեղամասերը գրավված չեն ադրբեջանցիների կողմից, ուրեմն կարող ենք քվեարկություն կազմակերպել: Ավելին, իսկ, եթե մինչև սույն թվականի հունիսի 20-ը Ադրբեջանի զինված հրոսակները գրավեն Հայաստանի սահմանամերձ մի քանի գյուղական բնակավայրեր, ի՞նչ ենք ասելու այդ ժամանակ: Ասելու ենք, որ այդ բնակավայրերում մարդիկ չե՞ն ապրում և թող ընտրություննե՞ր կազմակերպվեն: Իհարկե՛, ո՛չ»,- նշել էր կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը:

Ադրբեջանական զինված ստորաբաժանումները շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ ՀՀ քաղաքացիների ստվար մասը գնում և ընտրում է ապիկար իշխանությանը՝ նորանոր ստորացումների և նվաստացումների մանդատ տալով։ Ու միայն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»-ն էր, որ չմասնակցեց, չլեգիտիմացրեց պարտությամբ հպարտացող Նիկոլ Փաշինյանի «հաղթանակը»։ Մի հաղթանակ, որը նոր պարտություններ, նվաստացումներ ու զրկանքներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը։

Կարեն Մանուկյան