ՌԴ դեսպանը վերադարձել է ԱՄՆ

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը ժամանել է Վաշինգտոն: Մարտին երկրների հարաբերությունների սրացումից հետո նա կանչվել էր Մոսկվա՝ խորհրդակցությունների համար: Դ

եսպանը հիմնական խնդիրներից մեկն է համարել ռազմավարական կայունության վերաբերյալ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև պայմանավորվածությունների իրականացումը: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

«Մեր հիմնական խնդիրներից մեկը ռազմավարական կայունության վերաբերյալ երկու նախագահների համատեղ հայտարարության ամենաարագ, բայց ամենակարևորը` որակյալ և արդյունավետ իրականացումն է»,-ասել է Անտոնովը:

Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ծրագրում են արագորեն անցկացնել «առաջին խորհրդակցությունները»: Մոսկվան հույս ունի, որ երկխոսությունը կօգնի բացահայտել, թե «համաշխարհային անվտանգության ոլորտում ինչ պայմանավորվածություններ են հնարավոր»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info