Վերջին երեք տարում բոլորս էլ ականատես էինք մեր պետության անփառունակ ուղուն, մեծ հույսեր ունենք, որ այս ընտրությունների արդյունքում կձևավորվի հայրենասեր իշխանություն, որը կստեղծի ուժեղ պետություն և վերջապես կազատվենք այս կապիտուլյանտ, դավաճանական, ազգային արժեքներն արհամարհող ռեժիմից: Այս մասին այսօր ընտրատեղամասում ասաց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը:
Զաքարյանը նշեց, որ չի ուզում անդրադառնալ իր՝ երկրից գնալու մասին տարածվող տեղեկություններին, քանի որ երկիրն այն վիճակում է, որ երկրից բացակայել չի ուզում և դեռ գործեր ունի անելու:
Մեղրիի համայնքապետը շեշտեց, որ կան տեղեկություններ, թե զինվորներին ուղղորդում են ընտրություն կատարելու համար. «Անհասկանալի մեջբերում են անում, թե մենք պետք է լինենք մեր գերագույն գլխավոր հրամանատարի հետ, իսկ ներկա գլխավոր գերագույն հրամանատարն ու զինվորականությունը իրար լրիվ հակադիր բևեռներ են»:
Մանրամասները՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=EEvqoHkmBzk&feature=emb_logo
