Կրակոցներ Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ. հայտնի է, թե որ ուժերի ներկայացուցիչների մինչեւ է այն եղել

Հունիսի 20-ին, ժամը 8.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել:

Ատրճանակը վերցվել է: Հանգամանքները պարզվել են:

Կատարվում է քննություն:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info