Պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունն ավարտվեց. դատարանի որոշումը կհրապարակվի 20:00-ին (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում ավարտվեց «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունը։

Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ որոշումը կհրապարակվի 20:00-ին:

Նա նշեց, որ քննիչը ևւ դատախազը չէին ներկայացել դատական նիստին, համապատասխան դիմում էին ներկայացրել, որ դատական նիստը հետաձգվի, սակայն դատական նիստը շարունակվել է վերջիններիս բացակայությամբ:

Նշենք, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանը, որը նաև պատգամավորության թեկնածու է, մեղադրվում է տվյալ կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու մեջ ինչի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով նա ձերբակալվել է:

Ըստ Դատախազության տարածած հաղորդագրության՝ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվել է ձայնագրության մեջ առկա դեպքի փաստն ու բովանդակությունը։ Արմեն Չարտյանն ընդունել է ձերբակալման օրը առավոտյան գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը։

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություններ է ներկայացրել Արմեն Չարտյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս հանդիսանում է ԱԺ պատգամավորության թեկնածու:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info