Նոր Զելանդիայում պտտահողմի հետևանքով 1 մարդ է զոհվել, 2-ը՝ վիրավորվել (լուսանկարներ, տեսանյութ)

Նոր Զելանդիայի ամենամեծ՝ Օքլենդ քաղաքում տեղի ունեցած պտտահողմի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ շաբաթ առավոտյան պտտահողմը «շրջել» է քաղաքի արվարձաններով, որի հետևանքով պատճառվել է նաև նյութական վնաս: Քանդվել են տների տանիքներ, կոտրվել են շենքերի ապակիները, տապալվել են ծառեր և անջատվել են էլեկտրահաղորդման գծերը:

Հրշեջ-փրկարարներն աշխատում են հետևանքների վերացման ուղղությամբ:
One person was killed at the Port of Auckland (pictured) after winds toppled shipping containers

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info