Հայաստանում թեկնածուներից ում է աջակցում Ռուսաստանը. Պուտինի խոսնակի պատասխանը

Ռուսաստանը Հայաստանին մաղթում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հաջող ընթանան: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պեսկովը տարօրինակ է համարել հարցը՝ արդյո՞ք Կրեմլը թեկնածուներից որևէ մեկին աջակցում է:

Նա միայն նշել է, որ Ռուսաստանն իր մտերիմ դաշնակցին ու գործընկերոջը մաղթում է ընտրությունների հաջող ընթացք:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info