«Հայաստան» դաշինքը հունիսի 21-ին պետության կառավարման ղեկը կվերցնի իր ձեռքը և դուրս կհանի Հայաստանը այս իրավիճակից. Վահե Հակոբյան (տեսանյութ)

Մարդիկ այստեղ են եկել՝ հանուն ուժեղ և կայուն Հայաստանի, 12 օր շարունակ շրջել ենք ամբողջ հանրապետությունով և հանդիպել հարյուրավոր, հազարավոր մեր հայրենակիցներին, մեկնարկը սկսել ենք Սյունիքից, որը այսօր ամենից շատն է վտանգված:

Այս մասին «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ այսօր ասաց դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:

«Առաջին օրերից հասկացանք, որ «Հայաստան» դաշինքը չի ընկալվում որպես ընդդիմություն, մենք ի՞նչ ընդդիմություն, մեր դաշինքը տեսնում են ուժ, քաղաքական միավոր, որը ամսի 21-ին կվերցնի պետության կառավարման ղեկը իր ձեռքը և դուրս կհանի Հայաստանը այս իրավիճակից: Մենք պետք է 24 ժամ շարունակ աշխատենք, որ ուղղենք մեր երկրի ողնաշարը»,- ասաց Վահե Հակոբյանը:

https://www.youtube.com/watch?v=K_sDJprlWws&feature=emb_logo

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info