«Իզմիրլյան» ԲԿ տնօրենը բերման է ենթարկվել

Ձերբակալվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը, լուրը հաստատում է «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

«Իրականությանը համապատասխանում է այն խայտառակ փաստը, որ պրոֆեսոր Չարչյանը հեռացող իշխանության ու հատկապես ՀՔԾ պետի պատվերով ձերբակալվել է: Սա աբսուրդի հասնող ակնհայտ քաղաքական հետապնդում է, որի համար թող վստահ լինեն, որ շատ խիստ պատժվելու են», — հայտարարել է Վարդևանյանը։

Նա նշել է, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ստանձնելու է պրոֆեսորի պաշտպանությունը:

Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել է ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info