New York Times-ը Սասեքսի դքսուհու հեղինակած գիրքը ճանաչել է մանկական բեսթսելլեր (լուսանկարներ)

Սասեքսի դքսուհու առաջին գիրքը՝ «Նստարանը», հայտնվել է New York Times-ի լավագույնս վաճառվող («բեսթսելլեր») մանկական գրքերի ցանկի 1-ին հորիզոնականում, հայտնում է լրատվականը և հավելում, որ գրքից հարյուր հազարավոր օրինակներ են վաճառվել։

Ինչպես ավելի տեղեկացրել էր Tert.am-ը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, գրել է իր առաջին մանկական գիրքը։ «Նստարանը» վերնագրով գիրքը պատմում է հոր և որդու հարաբերությունների և կապի մասին։ Հայտնի է, որ նկարազարդումների հեղինակը նկարիչ Քրիստիան Ռոբինսոնն է։ Գրքի հրատարակումը նախատեսված էր հունիսի 8-ին: Այն հասանելի է նաև աուդիո ձևաչափով՝ Մեգան Մարքլի ընթերցմամբ։ Գիրքը գրվել է զույգի առաջներկի ծնունդից մեկ ամիս անց արքայազնի համար նրա կնոջ կողմից գրված բանաստեղծության հիման վրա։

Գիրքը լույս է տեսել Սասեքսի դուքսի և դքսուհու երկրորդ զավակի՝ Լիլիբեթ «Լիլի» Դիանա Մաունթբեթեն Ուինձորի լույս աշխարհ գալուց 4 օր անց։ Հայտնի է, որ գրքի վրա աշխատելիս դքսուհին և արքայազնը սպասել են իրենց դստեր ծննդյանը։

Դքսուհին հրատարակչի՝ Penguin Books and Random House-ի հետ համաձայնվել է Archewell հիմնադրամի ծրագրերի շրջանակում 2000 գիրք նվիրել կարիքավոր երեխաների կենտրոններին և դպրոցներին:

Meghan Markle Writes Her First Children's Book, The Bench | POPSUGAR FamilyMeghan Markle's children's book The Bench features an illustration of Prince Harry and son Archie feeding their chickens while the duchess is in the garden with her dogs (pictured)
Amid the massive fallout from last night's explosive revelations, the couple's friend Misan Harriman - who took the photograph released to announce Meghan's second pregnancy - shared a previously unreleased image of the couple

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info