Ռոբերտ Քոչարյանը Գյումրի կատարած այցի ավարտին հանդիպել է Կարեն Կարապետյանին

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ հունիսի 16-ին Գյումրի կատարած այցի ավարտին հանդիպել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։

Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշիքնի ֆեյսբուքյան էջը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքը, որի ընթացքում Դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է՝ իրենց նպատակն է բերել արժանապատիվ խաղաղություն, պաշտպաել մեր սահմանները, վերականգնել մեր հարաբերությունները դաշնակից պետությունների հետ, ՀՀ-ի համար տնտեսական վերելք ապահովել:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info