Բայդենը չի պատասխանել հարցին, թե արդյոք վստահում է Պուտինին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք  վստահում է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին և ընդգծել է, որ խոսքը ոչ թե վստահության, այլ  սեփական շահերի և ստուգման մասին է: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Լսեք, խոսքը ոչ թե վստահության, այլ սեփական շահերի և սեփական շահերի ստուգման մասին է: Ահա թե ինչի մասին է խոսքը»,-ասել է ամերիկացի առաջնորդը Ժնևում Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ժնևում ավարտվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների ընդլայնված ձևափափով հանդիպումը: Ըստ CNN- ի, Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի բանակցություններն ընդհանուր առմամբ տևել են 3,5 ժամ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info