Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին. անհայտ կորածները թիվը 1064 է. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կոտայքում ընտրողների հետ հանդիպմանը խոսել է իր մոտ գտնվող փաստաթղթի մասին, որը պարունակում է տեղեկություններ իշխանությունների կողմից մինչ այժմ գաղտնի պահվող՝ անհայտ կորած զինծառայողների իրական թվի մասին ։

«Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Ավելի ուշ ՀՀ 3-րդ նախագահը հրապարակել է վերոնշյալ փաստաղթուղթը, որին կից գրել է.

«Անհայտ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info