Կրակոցներ՝ ԱՄՆ Տեխաս նահանգում. կա 14 վիրավոր, կասկածյալներից մեկը ձերբակալվել է

ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքի ոստիկանները ձերբակալել են 14 մարդու վիրավորման հանգեցրած հրաձգության մեջ կասկածվող անձի, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով տեղի ոստիկանության հաղորդագրությանը:

«Այս պահին մեկ կասկածյալ ձերբակալված է, երկրորդը՝ ազատության մեջ»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում

Օսթինի իշխանությունները ավելի վաղ հայտնել էին, որ ժամեր առաջ քաղաքում կրակոցներ են հնչել, կա 14 վիրավոր:

Տեղի ունեցածի շարժառիթների վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info