Նյու Յորքում հայտարարվել են Պուլիցերյան մրցանակի այս տարվա հաղթողները

Հունիսի 11-ին Նյու Յորքում հայտարարվել են հեղինակավոր Պուլիցերյան մրցանակի այս տարվա դափնեկիրները, ասվում է մրցանակաբաշխության կայքում: Կորոնավիրուսային համավարակի լուսաբանման համար New York Times պարբերականը հաղթել է «Ծառայություն հասարակությանը» անվանակարգում:

Մինեապոլիսում գտնվող Star Tribune պարբերականը հաղթել է «Լրատվական լրագրություն» անվանակարգում:

BuzzFeed պորտալը մրցանակ է շահել մի շարք հոդվածների համար ՝ ույղուրների նկատմամբ Չինաստանի կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ:

Reuters-ը և The Atlantic-ը պարգևատրվել են «Բացատրական ռեպորտաժներ» անվակարգում` ԱՄՆ դաշնային դատարանի դատավճիռների և կորոնավիրուսի վերաբերյալ իրենց ուսումնասիրությունների համար:

Լավագույն գեղարվեստական գիրք է ճանաչվել Լուիզ Էրդրիխի «Գիշերային պահակ» վեպը, որը նվիրված է 1950-ականներին իրենց հողերից վտարված ամերիկացի հնդիկների պայքարին:

«Լավագույն վավերագրական գիրք» անվանակարգում հաղթել է Դեյվիդ Ցուկինոյի՝ «Վիլմինթոնի սուտը» ստեղծագործության համար, որը նվիրված է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին ԱՄՆ-ում սպիտակ գերիշխանության շարժման պատմությանը:

Հեղինակավոր Պուլիցերյան մրցանակը հիմնադրել է հունգարական ծագմամբ ամերիկացի լրագրող և հրատարակիչ Ջոզեֆ Պուլիցերը (1847-1911):

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info