Էրդողանը ստորագրեց Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը որոշում է ստորագրել, որով Սուրբ Սոֆիան վերածվել է մզկիթի։ Սպասվում է, որ Էրդողանը որոշումը հրապարակելու է հուլիսի 15-ին, սակայն դա արել է հուլիսի 10-ին դատարանի որոշումից անմիջապես հետո։ Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը, որը Կոստանդնուպոլսի գրավումից հետո վերածվել է մզկիթի, 1934 թվականին վերածվել էր թանգարանի և այդ կարգավիճակում էր մինչ օրս։