Գրիզմանն ու Բենզեման Ֆրանսիայի հավաքականից առանձին են մարզվել

Ֆրանսիայի հավաքականի երկու հարձակվող վնասվածքի պատճառով թիմի հետ չի մարզվել։

Ինչպես հաղորդում է Telefoot-ի լրագրող Ժուլյեն Մեյնարը՝ Անտուան Գրիզմանն ու Կարիմ Բենզեման բոլորից առանձին են մարզվել։ Երկուսն էլ հունիսի 8-ին Բուլղարիայի հավաքականի դեմ ընկերական խաղում վնասվածքներ էին ստացել։

Եվրո-2020-ի առաջին խաղը Ֆրանսիան կանցկացնի հունիսի 15-ին Գերմանիայի ընտրանու դեմ։