Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է միջին տարիքի տղամարդու կիսաքայքայված դի. shamshyan.com

Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու կիսաքայքայված դի:

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը: Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: