Այս ընտրությունները ճակատագրական են, ձեր որոշումից է կախված Հայաստանի գոյության և չգոյության հարցը. Տարոն Տոնոյանը՝ քաղաքացիներին (տեսանյութ)

Այս ընտրությունները ճակատագրական են, ուզում եմ բոլորս ամենալուրջ ըմբռնումով մոտենանք այս հարցին: Այս մասին Արագածոտնի մարզում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը:

«Ի տարբերություն ամբոխավարների՝ ես խնդրում եմ ձեզ՝ դուք և ձեր հարազատները վստահ լինեք, որ ձեր որոշումից է կախված Հայաստանի գոյության և չգոյության հարցը: Մենք ներկայանում ենք ձեզ մեր անցյալով, մեր աշխատանքով, մեր նկարագրով, մեր անցած ճանապարհով և զոհողություններով, մեր ընդդիմախոսները չունեն որևէ մեկ արժանիք»,- ասաց Տարոն Տոնոյանը:

Նա նաև նշեց` ապիկարների իշխանությունը բերեց և հանգեցրեց պատերազմի, որում կրեցինք պարտություն. «Օձունում բարբաջում էր, թե Շուշին ովքեր են հանձնել, մի ժամանակ առաջ ասում էր՝ թիվ մեկ պատասխանատուն ես եմ, բայց մեղավորը ես չեմ, կապիկություններ էր անում, Օձունում ասաց, որ թիվ 1 պատասխանատուն ինքը չէ»,- նշեց նա: