Արթուր Քարտաշյանը հեռացել է Փյունիկից

«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է պաշտպան Արթուր Քարտաշյանը։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։

Արթուր Քարտաշյանը «Փյունիկի» սան է։ թիմի կազմում 24-ամյա պաշտպանն անցկացրել է 108 խաղ՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Արթուր Քարտաշյանին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։
Աղբյուր  ArmSport.am