Մակրոնին ապտակած տղամարդը կկանգնի դատարանի առաջ (տեսանյութ)

Այսօր Ֆրանսիայում արագացված դատավարության շրջանակում դատարանի առաջ կկանգնի տղամարդը, որն օրեր առաջ ապտակել էր նախագահ Էմանուել Մակրոնին` վերջինիս Դրոմ դեպարտամենտ կատարած այցի ընթացքում, հայտնում է The Guardian-ը:

Դամյեն Տարելն ընդունել է, որ ինքն է ապտակել նախագահին, սակայն ընդգծել է, որ դա կանխամտածված քայլ չէր: 28-ամյա գործազուրկը, որն արևելյան մարտարվեստների վարպետ է, նշել է, որ գործել է պահի ազդեցության տակ:

Միջադեպի հետևանքով բերման էր ենթարկվել երկու անձ, այդ թվում` Տարելը:

Համացանցում տարածվել էր տեսանյութ, ըստ որի` Ֆրանսիայի ղեկավարը մոտենում է իրեն սպասող մարդկանց, բռնում է տղամարդկանցից մեկի ձեռքը, սակայն վերջինս մյուս ձեռքով ապտակում է նախագահին: Այնուհետև իրավիճակին միջամտում են թիկապահները, որոնք նախագահին հեռացնում են, իսկ տղամարդուն` բռնում: