Մադրիդում Ռաֆայելի գոբելենների ցուցահանդեսն աղավնիների պատճառով վտանգի տակ է հայտնվել (լուսանկարներ)

ադրիդի Թագավորական պալատի մեծ պատկերասրահում ցուցադրված իտալացի նկարիչ Ռաֆայելի գոբելենները աղավնիների պատճառով վտանգի տակ են հայտնվել, գրում է The Guardian-ը:

Անցյալ տարեվերջին հասարակությանը ներկայացվել է 9 գորգ, որոնց վրա պատկերված են «Գործք Առաքելոց» գրքից տեսարաններ: Ցուցահանդեսի ներկայացումը համընկել է Բարձր Վերածննդի դարաշրջանի մեծագույն նկարիչներից մեկի մահվան 500-ամյակի հետ:

Վերջին շաբաթներին թռչունների հետ կապված խնդիրներ են առաջացել, երբ թանգարանի աշխատակիցները սկսել են պատուհանները բացել պատկերասրահն օդափոխելու համար: Աղավնիները սկսել են դրանց միջոցով ներս մտնել և շրջել ցուցասրահով:

Նշվում է, որ իրարանցման մասին առաջինն է զեկուցել իսպանական ABC թերթը՝ հրապարակելով լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են ցուցասրահում գտնվող թռչունները շրջում գոբելենների և հատակի վրայով:

«Այս ամենը սպառնում է արվեստի արժեքավոր գործերի անվտանգությանը»,- նշել է լրատվամիջոցը:

Իր հերթին, Իսպանիայի մշակութային ժառանգության ինստիտուտը, որը պատասխանատու է ցուցահանդեսի համար, հայտարարել է, որ դեռևս ոչ մի գոբելեն չի վնասվել, և սրահում մասնագետները թռչունների բներ չեն հայտնաբերել:

Բացի այդ, որպեսզի աղավնիները չկարողանան շինություն մուտք գործել, սենյակում տեղադրվել է 2 ուլտրաձայնային սարք:

Հիշեցնենք՝ գոբելենները ստեղծվել են 16-րդ դարի կեսերին՝ Ռաֆայելի՝ Սիքստինյան մատուռի համար Հռոմի պապ Լեո X-ի համար պատրաստած բնօրինակի էսքիզներից: Ավելի ուշ կտավների մասին իմացել են եվրոպացի միապետերը, որոնք սկսել են պատվիրել դրանց պատճենները: Պատվիրատուներից մեկն Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Երկրորդն էր: Նրա գնած գորգերն այսօր ներկայացված են Մադրիդում:

National Heritage has installed two ultrasonic wave emitting devices with a range of 500 meters in order to deal with the presence of pigeons in the gallery where Rafael’s tapestries are exposed.The exhibition Rafael at the Palace.Pigeons drop in on Raphael exhibition in Madrid | Spain | The Guardian