Կանգնած ուղևորներին իջեցնում են երթուղային տրանսպորտից

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ կարգախմբերի հետ համատեղ շարունակել են մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։

Հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։
Մասնավորապես՝ կանոնավոր և ոչ կանոնավոր տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են գերբեռնված, կանգնած ուղևորով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև հայտնաբերվել են առանց դիմակի երթ իրականացնող վարորդներ։

Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների դեպքում արձանագրված գերակշռող խախտումները հետևյալն են՝ դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև առանց դիմակի վարորդներ։

Մանրամասները՝ տեսանյութում