Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հունիսի 10-13-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Հունիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 11-15-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Հանրապետության տարածքում`

Երևան քաղաքում՝
Հունիսի 10-ին՝ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին  հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ։