Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններում․ ԱԻՊԾ

https://youtu.be/UBPie1SWXf8

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն»,- ասված է հայտարարության մեջ։