Խոշոր չափի գողություն Երևանի կենտրոնում. հափշտակել են մոտ 20 մլն դրամ

Հունիսի 8-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում  ոստիկանության կենտրոնական բաժին   ահազանգ է ստացել, որ  անհայտ անձը կամ անձինք հունիսի 7-ի ժամը 20:50-ից մինչև  հունիսի 8-ի ժամը 10:20-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Բուզանդի փողոցում գործող «Սեյսմաանվտանգություն» ՍՊԸ-ի գրասենյակի դուռը, այնուհետև մտել ներս, կոտրել  երկաթյա չհրկիզվող պահարանի փականը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:

 Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, անհայտ անձը կամ անձինք  չհրկիզվող պահարանից գողացել են մոտ 20 մլն դրամ:

Կայքի տեղեկություններով՝ նշված տարածքում տեղադրված են տեսախցիկներ,  ինչը գուցե հնարավորություն տա իրավապահներին հանցագործությունը բացահայտել: