Եվրոպական ինդեքսներն աճել են՝ բացառությամբ գերմանական DAX-ի

Եվրոպական ֆոնդային բորսաների հունիսի 8-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.23%-ով և կազմել 15640.60 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 6551.01 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 7095.09 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 1656.46 կետ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info