Հայաստանում զինվորական ծառայությունը պետք է կրճատվի մինչև 1 տարի․ Մհեր Տերտերյան (տեսանյութ)

Մենք մասնակցում ենք ընտրություններին՝ հանրությանը ընտրության հնարավորություն տալու համար։

–ի հետ զրույցում այս մասին ասաց «Միասնական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը, որի հիմնադրած կուսակցությունը մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Մենք անհանգիստ ենք մեր երկրի ապագայի վերաբերյալ և ցանկանում ենք կանխել ատելության այն մթնոլորտը, որը տիրում է Հայաստանում։ Իշխանության համար պայքարող հիմնական բևեռները, կարծես, անձնական դաշտում են պայքարում միմյանց դեմ։ Մենք կարծում ենք, որ Հայաստանը չպետք է դառնա իրենց համար մարտի դաշտ»,–նշեց Մ․ Տերտերյանը։

Տերտերյանը նշեց, որ կազմել են բանակի արդիականացման հայեցակարգ, որի առանցքային դրույթներից մեկն այն է, որ Հայաստանում զինվորական ծառայությունը պետք է կրճատվի մինչև 1 տարի․

«Զինվոր պատրաստելու համար բավարար է 1 տարին։ Նորակոչիկը պետք է շուտափույթ վերադառնա իր առօրյային, բայց դա չի նշանակում, որ նա բանակից կտրվելու է։ Եթե նորակոչիկն ընտրում է մեկ տարի ծառայությունը, ապա հետագա 10 տարիների ընթացքում պարտավորվում է բարբերաբար զորավարժությունների մասնակցել»։

Մհեր Տերտերյանը նաև նշեց, որ պետք է ազատականացնել մարտական զենքի կիրառումը։

Մանրամասները՝ տեսանյութում։