Առողջապահության նախարարը վատ լուր հայտնեց

Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել, որտեղ մանրամասն նկարագրված է, թե ինչ հնարավոր բարդացումներ կարող են լինել COVID-19-ի դեմ պատվաստումից հետո:
«Թրոմբոցիտոպենիա, արյան մակարդելիության խանգարումներ, արտահայտված հևոց, դժվարաշնչություն, ցավ կրծքավանդակի շրջանում, կոմատոզ վիճակ, վերջույթների այտուց, վերջույթների ցիանոզ, վերջույթների ցանավորում, ցավ հոդերում, այտուց հոդերում, գլխապտույտ, խոսակցության խանգարում, հեմոռագիկ վասկուլիտի նշաններ, արտահայտված տախիկարդիա, մարմնի թմրածություն, վերջույթների թուլություն, սուր շնչական ծանր վարակի ախտանշաններ՝ մկանացավ, հոդացավ, ընդհանուր թուլություն, ինչպես նաև պատվաստումից հետո 14 օրվա ընթացքում 3 օր և ավելի տևող ջերմության բարձրացում»,– սրանք նախարարի հրամանի մեջ նկարագրված այն հիմնական բարդացումներն են, որոնց դեպքերում քաղաքացին պետք է դիմի բժշկի։

Այս սիմպտոմներից ցանկացածի ի հայտ գալու դեպքում հանրապետական, մարզային, համայնքային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները պարտավոր են շտապ իրականացնել կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ ՊՇՌ հետազոտություն ու քաղաքացուց վերցված նմուշն ուղարկել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» (ՀՎԿԱԿ)։