«Դա, հավանաբար, հայրական բնազդ է»․ Բարաք Օբաման խոստովանել է, որ երբ դուստրերը մասնակցում են Black Lives Matter շարժման ցույցերին, անհանգստանում է նրանց անվտանգության համար

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման CNN-ի հաղորդավար Անդերսոն Կուպերի հետ հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ երբ երկու դուստրերը՝ 22-ամյա Մալիան և 19-ամյա Սաշան մասնակցում են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ-ում սևամորթ համայնքի կողմից ստեղծված Black Lives Matter («Սևամորթների կյանքը նշանակություն ունի») շարժման ցույցերին և հանրահավաքներին, անհանգստանում է նրանց անվտանգության և կյանքի համար։

«Ես միշտ անհանգստանում են նրանց ֆիզիկական անվտանգության համար․ դա, հավանաբար, հայրական բնազդ է»,- ասել է ԱՄՆ-ի 44-րդ նախագահը։

Օբաման նաև գովել է դուստրերին՝ նշելով, որ «երկիրն ավելի լավը դարձնելու հարցում նրանց դերակատարության վերաբերյալ որևէ կասկած չունի»։

Նա նաև նշել է՝ իր դուստրերի սերնդակիցները «չեն հաշտվում որոշ երևույթների հետ և ի տարբերություն իր սերնդակիցների՝ ցանկանում են իրական փոփոխությունների հասնել»։

Obama surprised daughters have friends after White House upbringingRead What President Obama Told His Daughters About Trump Win | TimeWhy Sasha Obama is the coolest in her family: Drake called her a 'style  popper', Prince pulled her on stage to dance, and she beat dad Barack to  the best room in

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info