Ջենիֆեր Լոպեսը Netflix-ի հետ երկարամյա պայմանագիր է կնքել․ երգչուհին հայտնի հոսքային ծառայության համար ֆիլմեր կստեղծի

Հայտնի երգչուհի, պարուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը Netflix-ի հետ երկարամյա պայմանագիր է կնքել. նրա Nuyorican Productions պրոդյուսերական ընկերությունը հանրահայտ հոսքային ծառայության համար ֆիլմեր կստեղծի, հաղորդում է The Hollywood Reporter-ը։

Լոպեսից բացի Netflix-ի հետ կհամագործակցեն նաև Nuyorican Productions-ի համահիմնադիր Բեննի Մեդինան և ընկերության նախագահ Էլեյն Գոլդսմիթ Թոմասը:

Netflix-ում ընդգծել են, որ Լոպեսի ընկերության հետ համագործակցության կապակցությամբ շատ ուրախ են։

«Վստահ ենք՝  Ջենիֆեր Լոպեսի և Nuyorican Productions-ի հետ համագործակցությունը նրան հնարավորություն կտա էկրան բերել տպավորիչ պատմություններ, ուրախացնել և ոգեշնչել ամբողջ աշխարհում իր լսարանին»,- ասել է հոսքային ծառայության ներկայացուցիչը։

Նշվում է նաև, որ երգչուհին մտադիր է ֆիլմերի ստեղծման գործում ներգրավել իգական սեռի ավելի շատ ներկայացուցիչների։