Մուրադովին հաջողվել է հետ վերադարձնել գերի ընկած Արթուր Քաթանյանին.«Հրապարակ»

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գերեվարված զինծառայող Արթուր Քաթանյանին արդեն վերադարձրել են հայկական կողմին:

Ռազմագերուն ազատ արձակելու շուրջ բանակցությունները տեղի ունեցան ՌԴ ՊՆ հրամանատար, գեներալ Մուրադովի եւ ադրբեջանական կողմի միջեւ:

Նշենք, որ գերեվարված զինծառայողին վերադարձրել են գիշերը ժամը 03։15-ին։ Մինչ այդ եղած հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանել։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info