Ալիեւը, որ զանգում է Նիկոլին, դիմում է пяный шут, придурок բառով, որովհետեւ օրվա մեծ մասը խմած է. Հրանտ Բագրատյան

«Թքեմ ձեր վրա, եթե որեւէ մեկը գնալու է Նիկոլ ընտրի: Ոչ մի պատերազմ չի լինի, նոյեմբերի 9-ի համաձայնագրով Հայաստանի տարածքից հողեր են տրված: Նոյեմբերի 9-ը սխալ է կիրարկված, թշնամին պետք է վերադարձնի Հին Թաղերը, Խծաբերդը, եւ Հադրութը: Ինչ վերաբերում է Հայաստանին, օրինակ Շուռնուխում ամբողջովին տրված է Ադրբեջանին, ադրբեջանցին պետք է լինի ճամփից ձախ, այսօր եւ աջ է եւ ձախ: Կապանից Ճակատեն ամբողջ ճանապարհը վերցված է: Կապանի օդանավակայանից 20 մետր է հեռու Ադրբեջանի դրոշը: Ադրբեջանցիք սու ու փուս հետ կգնան եւ կահյտնվեն այն սահմանին, որը գոյությու ուներ Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ միջեւ: Այստեղ պետք է մի տղամարդ, որ այս հողերը պահանջի: Եթե չի անում, կրակում է, Ադրբեջանը չի կարող մեր հողում լայնամասշտաբ պատերազմ ծավալել»,- Հայելի ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:

«Ալիեւը, որ զանգում է Նիկոլին, դիմում է пяный шут, придурок բառով, որովհետեւ օրվա մեծ մասը խմած է:Եթե Նիկոլն ընտրվեց, մասնատելու են, ջնջխելու են Հայաստանը, Սյունիքն ամբողջությամբ կտրելու են, Սեւանը կիսով չափ կտրեն: Ժեխեր, ձեզ անընդհատ վախեցնում է, թե պատերազմ կլինի: Մի պահ պատկերացնենք, որ պատերազմ է լինելու, մենք չպե՞տք է մեր հայրենիքը պաշտպանենք, մի անգամ ատամ ցույց տանք թուրքին, թե չէ մինչեւ Երեւան գալու է»,-ասաց նախկին վարչապետը: